Նորվեգացի ահաբեկիչ Անդրեյ Բրեյվիկը դատարանում հայտարարել է, որ մեղադրական դատավճիռը չի բողոքարկի, եթե իրեն մեղսունակ ճանաչեն, հաղորդում է «Agence France-Presse»-ը: «Ոչ մի պատճառ չկա, որ ես բողոք ներկայացնեմ, եթե ինձ մեղավոր ճանաչեն»,-ասել է ահաբեկիչը:
Դատաքննությունն ընթանում է ապրիլի 16-ից: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Բրեյվիկը խոստովանել էր կատարած հանցագործությունը` իրեն համարելով ասպետ-տամպլիեր եւ պարզաբանել, որ «խաչակրաց արշավանք» է իրականացնում ընդդեմ Եվրոպան մահմեդականների եւ կոմունսիտների կողմից գրավելու:
Նշենք, որ փորձաքննության արդյունքները հակասական են: Բժիշների մի մասը կարծում է, որ նա տառապում է շիզոֆրենիայով, իսկ մյուսները գտնում են, թե նա առողջ է:




























