Իրաքի ղեկավարությունը հրահանգել է ազատ արձակել ռուսաստանցի բայքերներ Օլեգ Կապկաեւին, Ալեքսանդր Վարդանյանցին, Օլեգ Մաքսիմովին եւ Մաքսիմ Իգնատեւին, որոնք ձերբակալվել էին ռազմաան պարեկի կողմից մայիսի 20-ին Բաղդադի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զեբարին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, թե Ռուսաստանի դեսպանը մայիսի 22-ին հանդիպել է նախագահ Ջալալ Թալաբանիի հետ, ով խոստացել է աջակցել ռոսւաստանցի բայքերների ազատ արձակմանը, հաղորդում է RBC-ն:

Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով, ճանապարհորդները չեն ձեւակերպել վիզաները, մինչդեռ բայքերների հարազատները հայտարարում են, որ անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպված են եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ձերբակալվածների մեկի ազգականը հայտնել էր, որ ռուսաստանցիներին ծեծում են բանտում` մեղադրելով լրտեսության եւ փաստաթղթերի կեղծման մեջ, սպառնում մահապատժով: