Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստն այսօր` մայիսի 24-ին, սկսվել է ոչ թե ժամը 20:00-ին, ինչպես հաղորդվել էր նախօրոք, այլ` ժամը 19:00-ին:

Նիստին ներկա են ՀՀԿ առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, գագիկ Բեգլարյանը, Տարոն Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանը եւ այլն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գրասենյակի մտնելիս լրագրողներին խորհուրդ է տվել համբերությամբ զինվել եւ սպասել նիստի ավարտին, որից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կպատասխանի բոլոր հետաքրքրող հարցերին, այդ թվում նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ, որով ԲՀԿ-ի նպատակահարմար չի համարում կոալիցիա կազմել:

Այսօր` ավելի վաղ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ին հայտնել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր բոլոր հայտարարությունները, մեկնաբանությունները եւ որոշումները կներկայացնի այսօր երեկոյան` Գործադիր մարմնի նիստից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: