Կոտայքի մարզում, այսօր` ժամը 17.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 2 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է տղամարդու դի:




























