Հայտնի փորձարարական Solar Impulse օդանավը, որն աշխատում է արեւային մարտկոցներով, այսօր` մայիսի 24-ին, առաջին անգամ դուրս է եկել միջմայրցամաքային չվերթի:

Պլանի համաձայն, այն Շվեյցարիայից 48 ժամում պետք է թռչի Մարոկկո, իսկ միակ վայրէջքը կկատարեն Մադրիդից ոչ հեռու:

Սպասվում է, որ օդանավը կարող է ավելի քան 2,5 հազար կմ դռչել` չծախսելով ոչ մի կաթիլ վառելիք: 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին այս օդանավը հաջողությամբ Շվեյցարիայից Ֆրանսիա եւ Դանիա չվերթ էր իրականացրել:

Solar Impulse-ն ունի Airbus A340-ի չափսերի հետ համեմատվող չափսեր (63 մետր): Օդանավը կշռում է 1,6 տոննա, արագությունը` 70կմ/ժամ: Առավելագույն բարձրությունը` 8,5 կմ: