Լիբանանի կենտրոնական բանկը հետ է կանչել Իրանի խոշորագույն բանկերից մեկի՝ Bank Saderat-ի տեղական լիցենզիան, հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի կողմից ուժեղացող ճնշման հետնապատկերին, քանի որ Վաշինգտոնը ձգտում է, որ մյուս երկրները կրճատեն իրենց առևտրային կապերը Իսլամական Հանրապետության հետ։

Լիբանանի կենտրոնական բանկի ղեկավար Քարիմ Սուայդը հայտարարել է, որ այս քայլը կոչված է ցույց տալու իր բանկային համակարգն առանձին ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող հնարավոր ռիսկերից պաշտպանելու երկրի պատրաստակամությունը։

«Մենք ցանկանում ենք արտաքին աշխարհին հստակ հասկացնել, որ մտադիր ենք պաշտպանել մեր բանկային հատվածը ցանկացած կառույցից, որը կարող է դրա համար վարակման ռիսկ ստեղծել»,- ասել է Սուայդը գործակալությանը տված հարցազրույցում։