Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ քննադատաբար է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման վերաբերյալ ցանկացած որոշման։

Ըստ նրա՝ ռուսական իշխանությունների քաղաքականության վրա կարող են ազդել միայն տնտեսական կամ ռազմական ուժը, որը զսպող, այլ ոչ թե ագրեսիվ բնույթ ունի։

«Եվրոպացի առաջնորդների հետ բազմաթիվ զրույցներում, եվրոպական և միջազգային ֆորումներում, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում ես բազմիցս հայտարարել եմ և շարունակելու եմ հայտարարել, որ միայն ուժը՝ տնտեսական կամ ռազմական, բայց զսպող, ոչ թե ագրեսիվ, կարող է ազդել Վլադիմիր Պուտինի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության վրա։ Ուստի, անկախ նրանից, թե ով կորոշի թուլացնել պատժամիջոցները կամ փոխել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, ես քննադատաբար կվերաբերվեմ նման գործողություններին»,- X սոցիալական ցանցում գրել է Նավրոցկին։