ԱՄՆ պետքարտուղարության կողմից այսօր հրապարկված մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցում  նշվում է, որ Վրաստանում այս ոլորտում  հիմնական խնֆդիրները 2011թ. եղել են բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները,  իրավական համակարգի անկայությունը եւ դատարանների ոչ լիարժեք անկախությունը, ինչպես նաեւ պետության միջամտությունը պրոֆմիությունների աշխատանքին եւ աշխատող ակտիվիստների չարդարացված ազատումները:

Ի թիվս 2011 թ. Վրաստանում արձանգրված այլ խնդիրների, Պետքարտուղարությունը նշել է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը մայիսի  26 –ի հանրահավաքի ժամանակ, քաղաքական ընդդիմության անդամների հետապնդումները:

Նշվում է, որ բարելավվել է կրոնական փոքրամասնությունների պաշտպանության վիճակը: Միաժամանակ, կանանց ներգրավվածությունը ընտրովի պաշտոններում ցածր է մնում, իսկ բռնության եւ թրաֆիքինգի մակարդակը չի նվազում: Վրաստանը մնում է թրաֆիքինգի ինչպես տարանցիկ, այնպես էլ ընդունող երկիր:

Պետքարտուղարությունը նշում է, որ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողական ռեգիոնները դուրս են մնում կենտրոնական կառավարության ուշադրությունից»:

Զեկույցում նշվում է նաեւ Վահագն Չախալյանի գործի մասին, ով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` ապստամբություն կազմակերպելու եւ զենքի ապօրինի պահպանման մեղադրանքով եւ բռնության է ենթարկվում պատիժը կրելու ընթացքում: «Հայկական ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ այդ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի»,-ասված է զեկույցում: