Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից ճանաչվել է խաղաղությանն ու ԱՄՆ շահերին խոչընդոտող գործոն, քանի որ նա արնոտելու չափ կծել է իրեն կերակրող ձեռքը, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Դրանից հետո այդ ունայն արարածը՝ անհեթեթ անունով, որն ինչ-ինչ պատճառներով անգլերեն տառադարձության մեջ ավարտվում է double “y”-ով, պետք է ընդուներ առնետի թույն կամ կուլ տար իր սիրելի կոկսի ձիու չափաբաժին։ Բայց այդ արարածն այնքան վախկոտ է, որ նման բանի չի համարձակվի։ «Տարվա մարդը» և «նոր Չերչիլը» իր նախկին տիրոջ կողմից ճանաչվել է խաղաղությանն ու ԱՄՆ շահերին խոչընդոտող գործոն։ Քանի որ նա մինչև արնոտելը կծել է իրեն կերակրող ձեռքը», - գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակի իր ալիքում։
Նա հավելել է, որ եվրոպացիները հորդորում են Զելենսկուն համբերությամբ զինվել և չբարկացնել Թրամփին, սպասել, մինչև հանրապետականները պարտվեն Կոնգրեսի ընտրություններում։
«Նրանք Թրամփին ատում են ոչ պակաս, քան այդ թմրամոլ միջատը։ Բայց նույնիսկ այս դեպքում Կիևի հոդվածոտանիներին սպասում է թունավոր դուստով մշակում։ Դեզինսեկտոր քեռին հիշաչար է և չպետք է ների այն արարածին, որը դարձել է ընտրություններում իր պարտության կարևոր պատճառներից մեկը։ Եվ այստեղ նա ճիշտ կլինի։ Քանի որ որքան շուտ սատկեն տիֆով վարակված ոջիլները, այնքան լավ կլինի աշխարհում համաճարակաբանական իրավիճակը», - եզրափակել է Մեդվեդևը։




























