Այսօր` մայիսի 24-ին, տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստ, որտեղ քննարկվել եւ հաստատվել են կուսակցությանը անդամագրման նոր կարգը եւ դրան համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

ՕԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի կուսակցական կազմակերպությունների համակարգող է ընտրվել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, մարզային կառույցների աշխատանքները կհամակարգի ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:

Ընտրվել են վարչական տարածքների խորհուրդների նախագահներ` ըստ Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ մարզերի:

Երեւանի եւ ՀՀ մարզերի վարչական տարածքներում կձեւավորվեն համապատասխան խորհուրդներ, որոնք կշարունակեն ՕԵԿ շարքերի անդամագրումը տեղերում:

Հիշեցնենք, որ օրերս ՕԵԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները եւ համակողմանի վերլուծելով 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային եւ մարզային բոլոր կառույցները եւ ս.թ. հունիսի 1-ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների եւ կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց»: Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացրել էր, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր: