Արտաքին աշխարհի նկատմամμ ՀՀ առեւտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թ. առաջին եռամսյակի վերջին կազմել են 870.7 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 857.6 մլն դոլարի փոխարեն: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի բանբերում:

2012 թ. առաջին եռամսյակի ընթացքում առեւտրային  բանկերն ու վարկային կազմակերպություններն արտաքին աշխարհից ներգրավել են 467.8 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 460.0 մլն դոլարի հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 14.6%-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ վարկային մուտքերի 59.7%-ը ստացվել է Ռուսաստանից, իսկ 18.6%-ը` միջազգային կազմակերպություններից:

2012 թվականի առաջին եռամսյակի վերջին առեւտրային  բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել` Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 12.2% (նախորդ եռամսյակում` 15.7%), Լյուքսեմμուրգը` 11.3% (նախորդ եռամսյակում` 11.9%), Գերմանիան` 7.0% (նախորդ եռամսյակում` 7.2%), Նիդեռլանդները` 5.7% (նախորդ եռամսյակում` 5.8%), Ֆրանսիան` 4.8% (նախորդ եռամսյակում` 4.9%): Վարկերի մոտ 36.9%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

2012 թվականի առաջին եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մնացել է անփոփոխ եւ կազմել 5.6%: Արտաքին վարկերի մոտ 54.9%-ը լողացող (LIBOR, EURIBOR եւ այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.5 տարի է: