Սիրիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Մուհամեդ Ջիհադ ալ Լյահամը: Ինչպես հաղորդում է  «Ռոսբալտը», խորհրդարանի առաջին նիստի ժամանակ նրա թեկնածության օգտին քվեարկել է 250 պատգամավորներից 225-ը:

Ալ Լյահամը մասնագիտությամբ իրավաբան է, Դամասկոսի իրավաբանների միության անդամ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել էին մայիսի 7-ին: Առաջին բազմակուսակցական ընտրություննեում  հաղթել էր «Ազգային միասնության» դաշինքը, որում հիմնականում կառավարող ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչներ էին: