Հոկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և իրանական համարանիշներով «MAN» մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։




























