Ռուսաստանցի հանրահայտ երգիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի որդին` Անդրեյը, ռիելթորական ընկերություն է բացել:

Ընկերությունը կոչվում է «ԿԳ» եւ զբաղվելու է անշարժ գույքի հետ կապված գործարքներով: Կանոնադրական կապիտալը  90 մլն ռուբլի է (մոտ 2.8 մլն դոլար), բոլոր բաժնետոմսերը պատկանում են Անդրեյ Կոբզոնին:

Ի դեպ, բիզնեսում Անդրեյը նորեկ չէ. նրան են պատկանում Նոր Արբատի վրա գտնվող «Ժիգուլի» գարեջրատունը եւ «Արծաթե դար» ռեստորանը: