Եվրամիության երկրների առաջնորդները ճնշում չեն գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ կոչ անելով նրան մեղմել Վաշինգտոնի կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին արված հայտարարությունները։ Այս մասին Politico-ին հայտնել են Բրյուսելում առաջնորդների քննարկումներին ծանոթ չորս եվրոպացի դիվանագետներ։
Թրամփը դժգոհություն է հայտնել Զելենսկուց այն բանից հետո, երբ ուկրաինացի առաջնորդը հայտարարել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների վերսկսման մասին։ Դրանից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահը կոչ էր արել Ուկրաինայի ղեկավարին հեռանալ պաշտոնից։
Այն տեղեկությունների ֆոնին, թե եվրոպացի առաջնորդները մտադիր են Զելենսկուն խորհուրդ տալ փոխել Թրամփի հետ հաղորդակցության տոնը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում քննարկումներից իր տպավորություններին։ «Իսկ դուք ի՞նչ եք նրանից (Զելենսկուց) ակնկալում։ Նա անելանելի վիճակում է, և իրավիճակն արդեն առավել վատ լինել չի կարող», — ասել է չորս դիվանագետներից մեկը։




























