Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են նավթային լցանավիի հրդեհի մասին, որը, իրանական կողմի պնդմամբ, փորձել էր անցնել «արգելված գոտով» Հորմուզի նեղուցի շրջանում։
Ինչպես փոխանցել է Իրանի պետական հեռուստատեսությունը, ռազմածովային ուժերի դիտարկման ստորաբաժանումները «հայտնաբերել և նույնականացրել են խախտող նավթային լցանավը, որի վրա հրդեհ է տեղի ունեցել»։ Զինվորականների տվյալներով՝ նավը անջատել է հետևման համակարգերը և փորձել է հատել Օմանի ծոցում գտնվող արգելված գոտին։
«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը ընդգծում են, որ արգելված երթուղիներով և սահմանափակված շրջաններում չհամաձայնեցված գործողությունները սպառնալիք են ստեղծում անվտանգության համար և հղի են բազմաթիվ ռիսկերով մյուս նավերի համար», — ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է IRIB հեռուստաալիքը։
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ տանկերի անվանումը, դրա պատկանելությունը և հրդեհի հնարավոր պատճառները, հաղորդագրության մեջ չեն նշվում։




























