Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համագործակցում է իր նավթի վերամշակման հնարավորության շուրջ, անհրաժեշտության դեպքում կարող են քննարկվել նաև վառելիքի մատակարարումները Ռուսաստան, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Մենք մեր բարեկամ երկրների և հատկապես Եվրասիական տնտեսական միության մեջ մտնող երկրների հետ համագործակցում ենք փոխշահավետ հիմունքներով՝ թե՛ էներգառեսուրսների մատակարարումների, թե՛ մեր նավթի, մեր էներգառեսուրսների վերամշակման հնարավորության հարցում»,- ասել է նա լրագրողներին Ռուսական էներգետիկ շաբաթի շրջանակում։

«Անհրաժեշտության դեպքում քննարկվում են նաև հարցեր, որոնք վերաբերում են վառելիքի մատակարարումներին նաև Ռուսաստանի Դաշնության տարածք», - հավելել է նա։