Ռամիզ Մեհդիևը հեռացվել է «Ենի Ադրբեջան» կուսակցությունից։ Համապատասխան որոշումն ընդունվել է «Ենի Ադրբեջան» կուսակցության վարչության այսօրվա նիստում։
Կուսակցությունը հանդես է եկել նաև Ռամիզ Մեհդիևին պարգևներից զրկելու առաջարկով։
Ռամիզ Մեհդիևը երկար տարիներ զբաղեցրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Մեհդիևն ավելի վաղ ենթարկվել էր քրեական պատասխանատվության։ Նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, իշխանության բռնի զավթմանն ուղղված գործողությունների, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ։
Ներկայում Մեհդիևը տնային կալանքի տակ է։




























