ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ շփման ընթացքում։

Պատասխանելով այն հարցին, որը վերաբերում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու հանգամանքներին, ամերիկացի առաջնորդն ասել է, որ մանրամասներն իրեն հայտնի են։ «Եվ մի օր ես կհրապարակեմ մանրամասները։ Բայց ինձ անհանգստացնում է միայն մեկ բան՝ ես ուզում եմ, որ այս պատերազմն ավարտվի»,- ընդգծել է նա։

«Ըստ իս՝ երկու առաջնորդներն էլ, իսկ ես գործ ունեմ նրանց երկուսի հետ էլ, նույնպես ցանկանում են այս պատերազմի ավարտը։ Եվ ես կարծում եմ, որ այն կավարտվի։ Դա է միակ բանը, որ ինձ հուզում է»,- հավելել է Թրամփը։