ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ Իրանը բախվում է աճող տնտեսական ճնշման, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ցուցաբերում է խորացող հուսահատության նշաններ։
Կուպերի տեսաուղերձը նվիրված է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավին։ Ծովակալի խոսքով՝ ստացվող հաղորդումների համաձայն՝ տարածաշրջանում Իրանի հետ կապված զինված խմբավորումները հետաձգում են իրենց մարտիկներին վճարումները, որպեսզի միջոցները վերահղեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
«Իսլամական ռեժիմը ակնհայտորեն զգում է տնտեսական ցավը, իսկ դրա հետևանքով ԻՀՊԿ-ն ավելի ու ավելի հաճախ է ցուցաբերում աճող հուսահատության նշաններ», — հայտարարել է Կուպերը։
Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի և նրանց տարածաշրջանային գործընկերների վերահսկողության տակ, ոչ թե Իրանի։





























