«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ։
«Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։
Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց տեսակով։
Գյումրեցիներն արժանի են ոչ թե միայն գեղեցիկ խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։ Մեր նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսությունը, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ապահովել երեխաների ապագան հայրենիքում։
Ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։ Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան։
Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն՝ ազգային ինքնության, պատմության, հավատքի ու արժեքների պահպանմամբ։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Գյումրի, շնորհավո՛ր տոնդ, հայրաքաղաք։
Ուժեղ Գյումրի՛։ Ուժեղ Հայաստա՛ն»։





























