«Ժամանակ»-ը երեկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հայտարարությունները:

«Ըստ նրա` թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի հայտարարությունների մեջ հիմնական ասելիքը բերաբերվում էին հայրենիքի եւ պետականության նվիրումին ու սիրուն, սակայն հայրենիք եւ պետականություն սիրող քաղաքական ուժը ընտրակաշառք չի բաժանի: «Հետեւաբար` ինձ համար որեւէ տարբերություն չկա այս երկու կուսակցությունների միջեւ: Հասկանալի է, որ իրենց ձեռնտու է 2013թ. նախագահական ընտրությունները ընդդիմություն- իշխանություն դաշտից տեղափոխեն իշխանություն- իշխանություն դաշտ: Բայց ես համոզված եմ, որ մենք ճիշտ հետեւություններ կանենք` ելնելով նրանից, որ այս երկու կուսակցություններում նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները, եւ 2013 թվականին հանդես կգանք համակարգային փոփոխություններով»,- գրում է «Ժամանակ»-ը: