Բաքվում մայիսի 24-ին կայացած երգի մրցույթում որոշվել են «Եվրատեսիլ 2012»-ի երկրորդ եզրափակչի հաղթողները: Եզրափակչում մայիսի 26-ին ելույթ կունենան Լիտավայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Սերբիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Մակեդոնիայի, Նորվեգիայի, Էստոնիայի, Մալթայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
Առաջինը Baku Crystal Hall-ի բեմ դուրս կգա բրիտանացի երգիչ Էնհելբերթ Համփերդինկը: Այնուհետեւ ելույթ կունենան Հունգարիայի, Ալբանիայի Բոսնիա եւ Հերցեգովինայի ներակայացուցիչները:Երկրորդ հնգյակը կմեկնարկի ռուսաստանցի «Բուրանովյան տատիկների» ելույթով, որին կհաջորդեն Իսլանդիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ներկայացուցիչների ելույթները: Այնուհետու ելույթ կունենան Էստոնիայի, Նորվեգիայի, Ադրբեջանի, Ռումինիայի, Դանիայի եւ Հունաստանի ներկայացուցիչները:
17-րդը ելույթ կունենա շվեդուհի Լորինը, որը կկատարի իր Euphoria երգը: Այնուհետեւ ելույթ կունենան Թուրքիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Մալթայի, Մակեդոնիայի, Իռլանդիայի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայացուցիչները: «Եվրատեսիլ 2012» մրցույթի հաղթողը կորոժվի հանդիսատեսի քվեարկության ձայների եւ ժյուրիի միջոցով: Հաղթող երկրի ներկայացուցիչն իր հետ կտանի փոխանցվող մրցանակը` բյուրեղապակյա բարձրախոսը:











