Եգիպտոսում նախագահական ընտրություններում ձայների 51 տոկոսի հաշվարկի արդյունքում առաջատարն է «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին, ով հավաքել է ձայների 30,8 տոկոսը:

Երկրորդ տեղը դեռ զբաղեցնում է նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, ով ստացել ընտրողների 22,3 տոկոսը: Երրորդ տեղում է անկախ թեկնածու Համդին Սաբահին, ով ստացել է ընտրողների ձայների 20 տոկոսը: Չորրորդ եւ հինգերորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են իսլամիստ Աբդելմոնեմ Աբուլֆուտուհը եւ Արաբական երկրների լիգայի նախկին գլխավոր քարտուղա Ամր Մուսան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հավելենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվում է մի քանի օրվա ընթացքում` մայիսի 23-ին եւ 24-ին: Նախնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 27-ին: Այդ դեպքում, եթե թեկնածուներից որեւէ մեկը չստանա ընտրողների 50 տոկոսից ավելի ձայները, ապա հունիսի 16-ին եւ 17-ին կկայանա երկրորդ փուլը: