Ողբերգական եւ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբենք քաղաքում:
Քաղաքի ամենածեր բնակիչը` Օտտո Յենսենը, ով վերջերս էր բոլորել իր 101 տարին, եւ մինեւ վերջին պահը վարում էր ակտիվ կենսակերպ, ընկել է մեքենայի տակ, որի ղեկին է եղել 91-ամյա կին: Ինչպես հայտնում է «Սվոբոդա» ռադիոկայանը, պապիկը մահացել է տեղում, սակայն տատիկին չեն ձերբակալել:




























