Ուղղաթիռը աղետի է ենթարկվել շվեյցարական Ալպերում մայիսի 24-ի երեկոյան: Ոիղղաթիռում եղել է երեք մարդ, այդ թվում նաեւ օդաչուն:
Կապը օդանավի հետ ընդհատվել է Շվեյցարիայի կենտրոնում` Ռեյնբախի մոտ: Ինքնաթիռն ընկել է լեռներում` դժվարանցանելի հատվածում, գրում է Agence France-Presse-ը:Փրկարարների օդում գտել են ինքնաթիռի անկման վայրը. Նրանք կրակ են տեսել եւ ուղղաթիռի հատվածներ: Ենթադրաբար, ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են:




























