Երեսուն մետր երկարությամբ աստորոիդը կանցնի Երկրից 56 հազար կմ հեռավորությամբ մայիսի 28-ին:
2012 KP24 անվանումը ստացած աստերոիդը հայտնաբերերել է ամերիկյան Մաունթ- Լեմմոն աստղադիտարանը մայիսի 23-ին: Դիտարկումները ցույց են տվել, որ 2012 KP24-ը Ապոլոնի ընտանիքին պատկանող աստերոիդներից, որոնց տիպին են պատկանում Երկրին մոտեցող հայտնի աստերոիդների երկու երրորդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Աստղագետների տվայլներով, մայիսի 28-ին, Երեւանի ժամանակով –ամը 20:18-ին Երկրի կողքով` 56,04 հազար կմ հեռավորությամբ, կանցնի 2012 KP24-ը: Գիտնականների գնահատմամբ, երկնային մարմնի երկարությունը 11-ից 36-ը: Հաջորդ անգամ այդ աստերոիդը կմոտենա Երկրին հոկտեմբերի 8-ին` 64 մլն կմ հեռավորությամբ:




























