Ամոնօրյա այցելությունների քանակով ինտերնետ- պորտալ Yandex-ը գերազանցել է ռուսաստանյանի Առաջին ալիքը: TNS միջազգային հետազոտական խմբի տվյալներով, 2012 թվականի ապրիլին Yandex օրական այցելել է 19,1 մլն մարդ: Մինչդեռ օրական Առաջին ալիք դիտել 18,2 մլն մարդ:
Մինչդեռ Yandex-ը եւ Mail.ru գրեթե հասեկ են Առաջին ալիքին շաբաթական լսարանի կտրվածքով: Ամսական լսարանի գնատհատականով, Առաջին ալիքը գոնե ամիսը մեկ միացնում է 41,1 մլն մարդ, ինչը 8,2 մլն մարդով ավելի է, քան Mail.ru-ի այցելությունները եւ 8,7 մլն ավելի, քան Yandex-ի այցելութունները, գրում է kp.ru-ն:
TNS-ի ուսումնասիրությունների համաձայն, բոլոր հեռուստաալիքների եւ ռունեթի լսրանաննրի միջեւ տարբերությունն աստիճանաբար կրճատվում է: Այսպես, ընթացիկ տարվա ապրիլին օրական ինտերնետից օգտվել է 30,5 մլն ռուսաստանցի, իսկ հեռուստացույց դիտել է մեկ միլիոնով պակաս մարդ:




























