Կովերն իրենց համար ուրախ երեկո են կազմակերպել` տուն քշելով վախեցած տանտերերին ու հյուրերին: Կովերը խմել են հյուրերի համար նախատեսվող ողջ գարեջուրը, ամբողջ տունը տակնուվրա արել, մինչեւ ժամանել է ոստիկանությունը եւ հանդարտեցրել կենդանիներին: Զավեշտալի դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոկսֆորդ քաղաքում:

Ինչպես հաղորդում է տեղի Wicked Local պարբերականը` վկայակոչելով ոստիկանների խոսքը, հարբած կովերի մասին ահազանգն ստացվել է կիրակի երեկոյան:

Կովերին գտել են տներից մեկի բակում, որտեղ մի քանի աղջիկներ երեկո էին կազմակերպել: Ոստիկաններից մեկը խոստովանել է, որ մոտենալով տանը լսել է աղջիկների բղավողները եւ մտածել, որ կովերը նրանց ոտնատակ են տալիս:

Հասնելով դեպքի վայր, ոստիկանները տեսել են, որ 12-13 աղջիկներ թաքնվել են տան մի անկյունում, իսկ կովերը թափում էին սեղանին դրված գարեջրի բաժակները եւ խմում այն սեղանի վրայից: Կովերից մի քանիսը քչփորում  էին աղբամանը, հույս ունենալով գտնել գարեջրի կիսատ շշեր, գրում է Lenta.ru-ն:

Շուտով դեպքի վայր է ժամանել կովերի սեփականատերերը եւ դժվարությամբ տարել նրանց: