Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդաը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ հանդիպում է ունեցել է ֆրանսիական զորքերի հետ: Երկրի ղեկավարին ուղեկցել են պաշտպանության նախարարը, արտաքին գերատեսչության ղեկավարը, բանակի շտաբի ղեկավարը եւ նախագահի անձնական շտաբի ղեկավարը, հայտնում gazeta.ru-ն` հղում անելով Libération-ին:

Օլանդը այցելել է Քաբուլ  մինչեւ 2012 թվականի վերջը Աֆղանստանից ֆրանսիական զորեքերի դուրս գալու որոշման կապակցությամբ: Օլանդը հայտարարել է, որ դեռեւս նախընտրական շրջանում զորքերի դուրս բերման վերաբերյալ իր որոշումն առաջ է քաշել անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ, «Մեծ ութնյակի» գագաթաժողովում, եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Օլանդը բազմիցս հայտարարել է, որ իր այդ դիրքորոշումը «ենթակա չէ քննարկման»:

Ներկայում Աֆղանստանում գտնվում են 3350 ֆրանսիացի զինվորներ: 2001թվականին այդ երկրում զոհվել է 83 ֆրանսիացի զինվոր: