Թեեւ Ջակարտայում ցուցադրական թռիչքի ժամանակ SSJ-100-ի աղետին, օդանավերի արտադրությամբ զբաղվող ինդոնեզական PT Dirgantara Indonesia ընկերությունը կշարունակի համագործակցությունը «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ռուսական ընկերության հետ:

Պետական ընկերության նախագահ-տնօրեն Բուդի Սանտոսոն հայտարարել է, որ «Սուխոյ» ընկերության հետ համագործակցության շուրջ քննարկումները շարունակվում են: Նրա խոսքով, PT Dirgantara Indonesia ընկերությունը կմասնակցի SSJ-100 օդանավերի համար որոշ բաղադրիչների արտադրությանը, հաղորդում է «ՄԻՌ»-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Sukhoi SuperJet-100»-ը աղետի էր ենթարկվել մայիսի 9-ին Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել էր ժայռի: Զոհերի մասունքների որոնողական աշխատանքներն ավարտվել են մայիսի 18-ին: Այս պահին բոլոր 45 զոհերի մարմինների նույնականացումն ավարտված է: