Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում շարունակում են հետաքննել միջադեպը, որի պատճառով փակվել է հյուսիսային թռիչքուղին, հայտնում է Լայպցիգի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության նախնական տվյալներով, օդանավակայանի պատնեշի մեջ, ամենայն հավանականությամբ, ավտոմեքենա է մխրճել։

Գերմանիայի դաշնային ոստիկանության և Լայպցիգի ոստիկանության վարչության աշխատակիցները օդանավակայանի տարածքում նախնական զննում են անցկացրել։ Նրանք չեն հայտնաբերել ո՛չ կողմնակի անձանց, ո՛չ էլ կասկածելի առարկաներ։

Հյուսիսային թռիչքուղին շարունակում է փակ մնալ օդային երթևեկության համար։

Ոստիկանությունը խոստացել է լրացուցիչ տեղեկություն հայտնել նոր տվյալների ստացմանը զուգընթաց։