Ռուսաստանի Աստրախանի մարզում գտնվող «Աշուլուկ» պոլիգոնում զինամթերքով 145 արկղ է պայթել, որում 840 արկ եւ նռնականետ է եղել: Տուժել է մեկ զինծառայող:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 24-ին զինամթերքի բեռնաթափման ժամանակ: Բնակավայրերին ոչինչ չի սպառնում:
Ռուսաստանում վերջին շրջանում հաճախակի են դարձել զինամթերքի պայթյունները: Մի պայթյուն էլ տեղի է ունեցել նույն պոլիգոնում 2011թ. օգոստոսին: Այն ժամանակ զոհվել էր 8 մարդ, 10-ը վիրավորվել էին:




























