ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ առայժմ որոշում չի կայացրել 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ և չի բացառում, որ կարող է հրաժարվել Սպիտակ տան համար պայքարից։
«Իհարկե, նման հավանականություն կա», — պատասխանել է Վենսը CBS News ի լրագրող Թոնի Դոկուպիլի այն հարցին, թե արդյոք կարող է չառաջադրել իր թեկնածությունը։
Փոխնախագահը խոստովանել է, որ կարևոր կենսական որոշումների մասին մտածելը հետաձգում է։
«Ես այսպես եմ մոտենում կարևոր կենսական որոշումներին. կինս դա ձեզ կհաստատի. ես հակված եմ ամեն ինչ հետաձգելու։ Ատում եմ դրա մասին մտածել», — ասել է նա՝ հավելելով, որ դեռ պետք է ամեն ինչ լավ կշռադատի։
Վենսը նաև նշել է, որ ինքը և իր կինը՝ Ուշին, չորս փոքր երեխա ունեն։ Ըստ նրա, ԱՄՆ երկրորդ տիկինը երբեք առանձնակի սեր չի ունեցել քաղաքականության նկատմամբ, թեև նրան դուր է գալիս զբաղվել հասարակական նշանակություն ունեցող գործունեությամբ։
Վենսը համարվում է 2028 թվականին Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու գլխավոր հավանական թեկնածուներից մեկը և Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդը MAGA քաղաքական շարժման մեջ։ ԱՄՆ-ի նախագահն ինքը նախկինում փոխնախագահին անվանել էր իր քաղաքական ուղեգծի ամենահավանական ժառանգորդը և կատակել էր Վենսի ու պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր մրցակցության մասին։





























