Երեւանում, մայիսի 24-ին, ժամը 07.30-ին, BMW-320 մակնիշի ավտոմեքենան Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Միցուբիշի»-ի վարորդը, ուղեւորը եւ BMW-320-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: