Հոկտեմբերի 15-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը  23:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Միկոյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Արդյոք տեղի ունեցածը դժբախտ դեպք է․ թե ինքնասպանություն, պարզվում է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 30-35 տարեկան է։