Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, մայիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: