Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է տվել երկրում ծավալված բողոքի ցույցերի ֆոնին, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Միաժամանակ, ըստ հեռուստաալիքի տվյալների, պետության ղեկավարը մատնանշել է «իրավիճակի կանխատեսման և հետախուզության բացթողումները», որոնք հոկտեմբերի 17-ին բռնության նոր ալիքի պատճառ են դարձել։ Մակրոնը Նունյեսին հանձնարարել է սեղմ ժամկետներում նոր մարտավարություն ներդնել ներքին անվտանգության ուժերում՝ խուլիգանական գործողությունների դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով։
Ավելի վաղ Agence France-Presse-ը, հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին, տեղեկացրել էր, որ կյանքի թանկացման դեմ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 2397 մարդու։




























