Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորգարել, համաձայն որի՝ Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից:

Փաշինյանը բոլորովին վերջերս՝ օգոստոսի 28-ին էր վերանշանակել Վանոյանին այդ պաշտոնում: Ծառայության պետի պաշտոնում նա նշանակվել էր մոտ չորս տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերին:

Հավանական է, որ այս պաշտոնանկությունը կապված է 2 օր առաջ՝ հոկտեմբերի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տված սխալի հետ։ Այդ օրը Փաշինյանը ընդունել էր պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին ու իր ելույթում նրան սխալմամբ անվանել Ղազախստանի նախագահ: «Նախ և առաջ ցանկանում եմ կրկին ողջունել Ղազախստանի նախագահ Սադիր Ժապարովին Հայաստանում»,- թղթից կարդալիս ասել էր Փաշինյանը: