ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19-22-ը գործուղվում է Կորեայի Հանրապետություն։
Ավանեսյանն այնտեղ մայրաքաղաք Սելուում մասնակցելու է Համաշխարհային կենսառողջապահական գագաթնաժողովին։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նախարարը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։



























