Հանրապետության շուկաներում վաճառվում է տեխնիկական լոլիկ: Այդ մասին, այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա տեղեկացմամբ` այդ լոլիկը վտանգավոր չէ առողջության համար, սակայն աճեցվում է տոմատի մածուկի արտադրության նպատակով, քանի որ տեխնիկական լոլիկներից 2 անգամ ավելի շատ տոմատ է ստացվում, քան սեղանի լոլիկներից: Տեխնիկական եւ սեղանի լոլիկները կարելի է տարբերակել չորայնության աստիճանից. տեխնիկականները չորային են, սեղանի լոլիկները` ջրային:

Հ. Բերբերյանը բացառեց, որ հանրապետություն գենետիկորեն ձեւափոխված լոլիկի կամ այլ բանջարեղենի սերմեր են ներկրվել, քանի որ, նրա տեղեկացմամբ, աշխարհում գոյություն չունեն գենետիկորեն ձեւափոխված մրգեր կամ բանջարեղեն; «Գենետիկ ձեւափոխումներ իրականացվում են միայն 4 ուղղություններով` սոյա, եգիպտացորեն, ցորեն ու հլածուկ (անասնակերի տեսակ է,-խմբ): Դա էլ հիմնականում անում են վառելիքի ստացմ,ան համար»,- ասաց Հ. Բերբերյանը:

Նա հայտարարեց, որ նման լուրեր տարածողները միտումնավոր հարվածում են ֆերմերների շահերին: «Թուրք են ինչ է՞, այդ ի՞նչ աղուհաց են կերել»,- ասաց Հ. Բերբերյանը: