Ըստ նախնական արդյունքների, Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենալու, որին կմասնակցեն «Մահմեդական եղբայրներ»-ի թեկնածու Մուհամեդ Մուրսին եւ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը:

Քվեների 60 տոկոսը հաշվելուց հետո, Մուրսին ստացել է 2,7 մլն ձայն, իսկ Շաֆիքը` 2,49 մլն ձայն: Երրորդ տեղում է անկախ թեկնածու Աբդելմոնեմ Աբուլֆուտուհը` 2 մլն 70 հազար ձայնով, իսկ 4-րդ տեղում` Համդին Սաբահին (1,8 մլն ձայն), հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ազատության եւ արդարության կուսակցությունից («Մահմեդական եղբայրների» քաղաքական մարմինն է) հայտնել են, որ իրենց թեկնածուն հավաքում է ընտրողների 25 տոկոսի քվեները, իսկ նրա հիմնական մրցակից Շուֆուքը` 23 տոկոսի: Սա նշանակում է, որ նրանք կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա հունիսի 16-17-ին: