Սեպտեմբերի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվոգ վարչական բնակավայրերից մեկում պատահմամբ դեղամիջոց խմելու հետևանքով «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com—ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Արեգ Մ․-ն է, ով ժամը 00։10-ի սահմաններում խմել է պապիկի՝ ճնշման համար նախատեսված «Մոքսադին» դեղահաբից 1 հատ, որից հետո հետագա բարդություններից խուսափելու համար տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։