Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն երկուշաբթի երեկոյան խորհրդակցություն է հրավիրում ֆրանսիական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ երկրի ներսում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին, հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
«Այսօր երեկոյան՝ ժամը 18:00-ին, Սեբաստիեն Լըկորնյուն խորհրդակցություն կանցկացնի հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ Ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI), Տարածքային հետախուզության ազգային վարչության, ինչպես նաև Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրային կից հետախուզության վարչության մասնակցությամբ»,— հաղորդել է ալիքը։
Երկրում լայնամասշտաբ ջարդարարության և անկարգությունների ֆոնին գումարվող խորհրդակցությանը կմասնակցի նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։





























