Եմենի հարավ-արևելքում գտնվող Շաբվա նահանգում բանակային ճամբարի վրա հութի ապստամբների հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, ևս 55 մարդ վիրավորվել է, հայտնել է տեղական իշխանությունների աղբյուրը։
«Եմենի հարավ-արևելյան Շաբվա նահանգի ռազմաբազային «Անսար Ալլահ» եմենյան խմբավորման հասցրած հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի, իսկ վիրավորներինը՝ 55-ի»,— նշել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի մասին։ Հութիների շրջանում աղբյուրը իրենց վերահսկողության տակ գտնվող Saba լրատվական գործակալությանը հաստատել է Շաբվայում եմենական բանակի զորամասին հարված հասցնելու փաստը։





























