Իրանը միշտ ձգտել է բարեկամական հարաբերություններ պահպանել արաբական երկրների հետ և պատրաստ է նրանց առաջարկել անվտանգության ոլորտում համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի էլիտար ԶՈւ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Մենք մշտապես ձգտել ենք բարեկամություն հաստատել այս (արաբական) երկրների հետ։ Տարածաշրջանի պետությունները պետք է ինքնուրույն ապահովեն իրենց անվտանգությունը, և մենք պատրաստ ենք նրանց հետ համատեղ համաձայնագրեր ստորագրել ու անվտանգություն ապահովել տարածաշրջանային և տեղական մակարդակում»,— նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Մոհեբին նաև կարծիք է հայտնել, թե տարածաշրջանի երկրները գիտակցել են, որ ԱՄՆ ռազմաբազաներն «իրենց որևէ օգուտ չեն բերել», ինչի վկայությունն է Մեքքայի համաձայնագիրը։

Մեքքայի համաձայնագիրն օգոստոսի 7-ին ստորագրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Փաստաթղթով նախատեսվում է, որ երեք երկրներից որևէ մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։