Նախօրեին Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան–25 շենքի 6–րդ հարկից վայր ընկած և մահացած կինն ապրում էր ամուսնու և մանկահասակ երեխայի հետ՝ վարձով։

Հարևաններից մեկը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Ցավալի էր շատ, շատ լավ էլ ընտանիք է, խելացի, խելոք, լավ մարդիկ են եղել։ Ամուսնու և 4 տարեկան երեխայի հետ էր ապրում։ Հոյակապ մարդիկ են եղել, վատ բան չենք տեսել, չենք լսել, միայն լավն ենք լսել։

Դեպքը եղել է երեկոյան 11–ի սահմաններում։ Հետո եկանք, արդեն բանը շտապօգնություն կանչեցին։ Առաջին մուտքի բոլոր ապրողները շատ են գովում այդ մարդկանց։ Անունը Շադե էր։ Հենց տեղում մահացել է»։

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Իրենք լավ մարդիկ են եղել։ Տանը իրար հետ նստել, հաց են կերել, քյաբաբ են պատվիրել, հետո կինը դուրս է եկել բալկոն ծխելու, ձեն է տվել,նայել է, տեսել է, որ ընկել է։

Բոլորն ասում են, որ պատահական է եղել, ասում են՝ գինի կամ օղի են խմդլ, կինը բալկոնում ինչ–որ բան է ուզեցել անի, այսինքն ուրախանա։ ԱՆհասկանալի է, թե ոնց է եղել։ Շադեն հայկական անուն չի, ինչքան գիտեմ՝ կինը իրանցի է եղել»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Միկոյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Այժմ նախաքննություն է ընթանում պարզելու արդյոք կատարված ինքնասպանություն է թե դժբախտ պատահար։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։