ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկկողմ բանակցություններ են վարում Թեհրանում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Սերգեյ Վիկտորի Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկկողմ բանակցություններ են վարում Թեհրանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությանը կցված է նախարարների ձեռքսեղմման լուսանկարը։