Պակիստանը Սաուդյան Արաբիային տրամադրում է «ցանկացած անհրաժեշտ աջակցություն»՝ թագավորությունը պաշտպանելու համար Եմենի հութի ապստամբների հարձակումների ֆոնին։ Դրա մասին հայտարարել է պակիստանյան ռազմական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, առաջին հերթին՝ երկու սրբազան մզկիթների անվտանգությունը, առաջնահերթ նշանակություն ունեն»,- Independent Arabia-ին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։

«Պակիստանի համար դա քննարկման ենթակա չէ,- ընդգծել է նա։- Դրա համար անհրաժեշտ ցանկացած աջակցություն արդեն ցուցաբերվում է և կշարունակի ցուցաբերվել»։

Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան Մեքքայի համատեղ պաշտպանության դաշինքի անդամներ են։ Ավելի վաղ՝ հոկտեմբերին, երկրները պայմանավորվել էին ակտիվացնել զսպման միջոցները և օպերատիվ կերպով ուժեր ուղարկել թագավորություն՝ Իրանի աջակցությունը վայլող հութիների հարձակումներին հակազդելու համար։

Անցյալ տարի Իսլամաբադն ու Էր Ռիյադը միաժամանակ երկկողմ պաշտպանական պայմանագիր էին կնքել, ըստ որի, երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիայի ակտ երկուսի դեմ էլ։