Եգիպտոսի խորհրդարանը մեկ շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 26-ը, հետաձգել է Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցի վերաբերյալ քվեարկությունը, եթե թագավորությունը դիմի օգնության համար։
Ինչպես հաղորդել է պետական Akhbar el-Yom պարբերականը, հետաձգման որոշումն ընդունվել է երկուշաբթի։ Դրանից մեկ օր առաջ խորհրդարանն արդեն ընդհատել էր նիստը՝ հետագա քննարկումը տեղափոխելով հաջորդ օր։
Քննարկումը տեղի է ունենում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի նախաձեռնությամբ։ Շաբաթ օրը նա հայտարարել էր, որ Կահիրեն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Սաուդյան Արաբիան պաշտպանելու համար, եթե Էր-Ռիադն օգնություն խնդրի։




























